Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Տեղափոխել և փոխել իրականությունը

Թեև Հայաստանի սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական վիճակը, ինչպես նաև դրանից բխող բարոյահոգեբանական մթնոլորտը պահանջում են Հայաստանում իրավիճակի հնարավորինս արագ փոփոխություն, այդուհանդերձ, սթափ գնահատականը թերևս հուշում է, որ միայն դրան ուղղված կոչերն ու կարգախոսները շատ քիչ են ինչ-որ արդյունքի հասնելու համար:

Մյուս կողմից դա չի էլ նշանակում, որ պետք է անհապաղ ձեռնամուխ լինել հեղափոխական կամ կտրուկ գործողությունների: Դրա նախադրյալներն էլ, չնայած հասարակական տոտալ դժգոհությանն ու սոցիալական ավելի ու ավելի լարվող իրավիճակին, Հայաստանում կարծես թե բավարար չեն:

Այդ դեպքում էլ իշխանության ուժը միշտ բավարար կլինի անհրաժեշտ ճնշումը գործադրելու և ցանկացած ընդվզում ոչ միայն ինքնին կանխելու, այլ նաև արմատախիլ անելու համար: Իսկ դա կարող է զգալի հարված լինել Հայաստանում ձևավորված և կայացման ու ամրապնդման փուլում գտնվող քաղաքացիական ինքնագիտակցության, քաղաքացիական պայքարի ալիքի համար:

Այդ պատճառով, ներկայումս հրամայական են որոշակիորեն այլ որակի գործողությունները, որոնք մի կողմից՝ դուրս են գալիս անընդհատ կրկնվող նույնանման կարգախոսների շրջանակից, մյուս կողմից էլ՝ չեն մտնում ուժային սադրանքի շրջանակ, որտեղ քաղաքացիական ուժերը, որքան էլ անզիջում, այդուհանդերձ, իշխանական ռեսուրսների համեմատությամբ դեռևս բավական անհավասար վիճակում են:

Հայաստանում ակնհայտորեն հասունացել է քաղաքական նոր որակի մարտավարության անհրաժեշտությունը, որը համահունչ, համարժեք և ներդաշնակ կլինի երկրում ծավալվող քաղաքացիական ինքնագիտակցությանը:

Այդ տեսանկյունից Հայ ազգային կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքում հնչած միտքը, որ արտահայտվեց Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում, ունի այդ նոր որակի քաղաքական մարտավարության զգալի ներուժ: Խոսքն այն մասին է, որ Կոնգրեսի հանրահավաքները հայտարարվեցին՝ որպես հասարակական ինքնակառավարման յուրօրինակ ֆորում, որն օժտված է որոշումներ կայացնելու և իրագործելու մարտավարությամբ:

Այդ ձևակերպումը Լևոն Տեր-Պետրոսյանինն է:

Իսկ ինչն է նորը, և գլխավորը` որն է դրանում առկա ներուժը: Նորն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը փաստացի հանդես է գալիս համաժողովրդական պայքարի ներկայացուցչականությունն ընդլայնելու առաջարկով:

Կոնգրեսի հանրահավաքները նա առաջարկում է դարձնել յուրօրինակ ժողովրդական խորհրդարան, որտեղ կքննարկվեն հարցեր, կկայացվեն որոշումներ և կմշակվեն իրականացման մեխանիզմներն ու տարբերակները: Այդ «խորհրդարանում» կարող են տեղ ունենալ թե՛ այն մարդիկ, ովքեր Կոնգրեսի համակիր են, թե նրանք, ովքեր չեն համակրում Կոնգրեսին կա՛մ մարտավարական, կա՛մ անձնական նկատառումներից ելնելով, բայց նաև ընդունում են նրա հռչակած նպատակները:

Դա կարող է նպաստել երկրում քաղաքացիական այլընտրանքային համակարգի ձևավորմանը, որը կարող ենք բաժանել պայմանական սեգմենտների: Օրինակ՝ Կոնգրեսը կլինի այդ համակարգի «իշխանություն» սեգմենտը, իսկ հանրահավաքի մասնակիցները կկազմեն «հասարակությունը»:

Այն էլ, իր հերթին, կկազմվի տարբեր սեգմենտներից՝ ըստ սոցիալական շերտի, քաղաքացիական խմբի կամ քաղաքական սուբյեկտի: Այդ համակարգում կարող են պրակտիկ կիրառում գտնել դեմոկրատական պայքարի սկզբունքները: Իսկ այդ պայքարի, այսինքն՝ մրցակցության պայմաններում էլ կարող են ի հայտ գալ և հանրությանը ներկայացվել նոր որակի դատողություններ:

Դա կարող է տալ քաղաքացիական ինքնագիտակցության ալիքի ընթացքն առավել արագ գեներացնելու հնարավորություն՝ բարձրացնելով դրա արդյունավետությունը: Եթե փոքր-ինչ պատկերավոր ներկայացնեմ ընկալումս, դա կարող է լինել այն նոր համակարգը, որը պետք է փոխարինի ներկայիս իշխող համակարգին:

Պարզապես այդ փոխարինումն արդեն կարող է տեղի ունենալ ոչ թե այսպես ասած ավանսով, երբ համակարգը հաղթահարվում է, տեղի է ունենում իշխանափոխություն, և սկսվում է նոր համակարգի ձևավորման գործընթացը, այլ տեղի կունենա արդեն փաստական ձևով` երբ ստեղծված նոր համակարգը, իր գոյության շնորհիվ, քաղաքացիներին իր առավելությունները ավելի առարկայորեն ներկայացրած լինելու շնորհիվ, ավելի ու ավելի լայն հասարակական շերտերի համար գործնականում շոշափելի և հասկանալի դառնալու շնորհիվ, կարող է աճել և ընդլայնվել ձնագնդի նման՝ այլևս տեղ չթողնելով գործող համակարգին:

Ընդ որում, իրավիճակի փոփոխության այդ մեխանիզմը թերևս դառնում է ամենաանցնցումը, որովհետև, ըստ էության, չկա բացահայտ ֆիզիկական հակադրություն գործող վարչակարգի դեմ, փոխարենը կա չափազանց հստակ և կոշտ արժեքային, տեխնոլոգիական հակադրություն:

Դա իշխանության համար, թերևս, կարող է լինել հակադրության ամենաանցանկալի տարբերակը, որովհետև այդ ձևի մեջ իշխանությունն արդեն «ճարպիկ» չէ:

Սակայն այդ ամենում գլխավոր խնդիրն այն է, թե ինչ արդյունավետությամբ է իրացվելու Տեր-Պետրոսյանի առաջ քաշած գաղափարը: Դրա ուժը կլինի այն, որ իրականացումը լինի լիարժեք, առանց ձևականությունների, որ առաջարկված գաղափարը թղթից ամբողջությամբ և հնարավորինս արագ սկսի տեղափոխվել իրականություն և փոխել իրականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում