Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

«Խոսրովի» ոդիսականը շարունակվում է

«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի Կաքավաբերդ տեղամասում բնապահպան ակտիվիստների
բացահայտումներն այս օրերին իսկական գլխացավանք են դարձել բնապահպանության նախարարի և նախարարության համար:

Բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի և բնապահպան, լուսանկարիչ Եղիա Ներսիսյանի տարածած տեսանյութերը, որոնցում նրանք հատուկ պահպանվող տարածքներում ցույց են տալիս Կարմիր գրքում գրանցված կենդանիների` բեզոարյան այծի գլուխ, դրա ներքին օրգանները, կովկասյան արջի գլուխ, մորթված նապաստակ, տարաբնույթ խոսակցությունների առարկա են դարձել:

Բնապահպան ակտիվիստների տարատեսակ մեղադրանքներին, թե բնապահպանության նախարարությունն անգործության է մատնված` Խոսրովի անտառում թույլ տալով որս իրականացնել, բնապահպանության նախարարությունից արձագանքում են, թե դեռ քննությունը կպարզի` այդ կենդանիները գտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքո՞ւմ, թե՞ ոչ:

Հարց է առաջանում` եթե նույնիսկ այդ կենդանիները սպանվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքներից դուրս, նրանց սպանդն արդարացվա՞ծ է: Այս հարցով «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանի հետ: Վերջինս նշեց, որ հատուկ պահպանվող տարածքները բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող տարածքներ են, որոնցում յուրաքանչյուր խախտման համար պատասխանատու է բնապահպանության նախարարությունը: Այդ տարածքներում գործում է հատուկ ռեժիմ՝ մուտք գործելը գրեթե անհնար է, քանի որ շուրջօրյա հերթապահություն է կատարվում, տեսչական աշխատանքներ են իրականացվում և փորձ է արվում բացառել որսագողության դեպքերը:

Ըստ նրա՝ նախարարությունը փորձում է կենդանիների սպանդի տեղը որոշել, քանի որ այստեղ վնասի փոխհատուցման հարց կա. եթե որսագողությունը կատարվել է հատուկ պահպանվող տարածքում, ապա հանցագործության ծանրության աստիճանը հինգ անգամ մեծանում է:

«Օրինակ՝ եթե ոչ հատուկ պահպանվող տարածքներում բեզոարյան այծի որսն արժե 3 մլն դրամ, ապա հատուկ պահպանվող տարածքում այն արժե 15 մլն»,- հստակեցրեց Աշոտ Ավալյանը:

Անդրադառնալով բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին՝ Աշոտ Ավալյանն ասաց, որ երեկվանից իրենց է միացել նաև ոստիկանությունը, համատեղ փորձում են գտնել կոնկրետ տարածքները, որտեղ կենդանիները սպանվել են:

«Քանի որ բնապահպանները չեն ցանկանում մեզ աջակցել, մենք մեր ուժերով ենք փորձում հայտնաբերել: Առաջին խնդիրն է հայտնաբերել, թե որտեղ է կատարվել դեպքը, իսկ երկրորդը՝ պարզել իրականացնողներին»,- նշեց բնապահպանության նախարարության աշխատակիցը:

Նա բնապահպանների ֆանտազիայի արդյունքը համարեց այն խոսակցությունները, թե այդ տարածքներում որս են կազմակերպում օլիգարխները.

«Բնության մեջ այդպիսի բան չի լինում, շատ դժվար է այդ տարածքներ մուտք գործելը: Ես նաև կասկածում եմ` ինչպե՞ս ստացվեց, որ բնապահպանները մտան և մի տեղ արջ տեսան, մի տեղ` լեշ, այծ, նապաստակ: Օլիգարխների մասին էլ խոսք լինել չի կարող: Տեսնենք, թե իրականում դեպքը եղե՞լ է, թե՞ ոչ: Քննությունն ընթացքի մեջ է, մոտակա օրերին արդեն ամեն ինչ կպարզվի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում