ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցելության հարցը հանված չէ օրակարգից: Այս մասին հայտարարել է Երևանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Սակայն դեսպանը չի նշել՝ երբ է Պուտինը նախատեսում գալ Հայաստան:
NovostiNK.ru-ի փոխանցմամբ`հայկական մամուլում ակտիվորեն արծարծվել է Պուտինի Հայաստան այցելության հարցը և նույնիսկ նշվել է հստակ ամսաթիվ` սեպտեմբերի 7: