Աշխարհում Starbucks սրճարանների ցանցը ծրագրում է զգալիորեն մեծացնել իր ներկայությունը Սկանդինավյան երկրներում: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը:
Հաջորդ տարի ընկերությունը ծրագրում է նախ` Օսլոյում, ապա նաև Ստոկհոլմում բացել սրճարաններ:
Սկանդինավյան երկրներում ներկայում Starbucks-ն ունի ընդամենը 8 առևտրային կետ, ընդ որում՝ դրանք տեղակայված են հիմնականում կայարաններում ու օդակայաններում: Հավելյալ հաճախորդներ ներգրավելու համար սրճարանների ցանցը գործընկերային համաձայնագիր է կնքել նորվեգական Umoe Restaurant Group-ի հետ:
Սկանդինավյան պետությունները հայտնի են սուրճի նկատմամբ իրենց սիրով, բացի այդ` Շվեդիան և Նորվեգիան այնքան չեն տուժել պարտքային պատերազմից, որքան եվրոպական մյուս պետությունները:
Starbucks-ը հիմնվել է 1971 թվականին` Սիեթլում: Ներկայում ցանցը ղեկավարում է ավելի քան 19 հազար սրճարան` աշխարհի 60 երկրում: