Կատալոնական «Բարսելոնա»-ի աջ պաշտպան Դանիել Ալվեսը խոստովանել է, որ մի քանի տարի առաջ կարող էր տեղափոխվել անգլիական «Չելսի»։ Նա նաև խոսել է «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած հարաբերությունների մասին:
«Ես խնդիրներ չունեմ Մոուրինյոյի հետ: Մի քանի տարի առաջ պատրաստվում էի տեղափոխվել «Չելսի», երբ այդտեղ աշխատում էր պորտուգալացի մասնագետը: Մենք մրցակիցներ ենք միայն խաղադաշտում»,- նշել է Ալվեսը:







































