Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Կաթողիկոսն ընդունեց «Արարատ» միության անդամներին

Փետրվարի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» միության անդամներին` ուղեկցությամբ միության հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի:

«Արարատ» միությունը հիմնադրվել է 1989թ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի կողմից` Արարատյան թեմում իր առաջնորդական փոխանորդության շրջանում: Լինելով Հայ Առաքելական Եկեղեցու առաջին երիտասարդական նմանօրինակ կառույցը` այն անվանվել էր Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միություն, սակայն հետագայում վերանվանվել «Արարատ» միություն:

Այսօր միությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում. գործում են տարբեր խմբակներ, ուր երիտասարդները կրթվում են, ծանոթանում հոգևոր արժեքներին, կազմակերպվում են խոկումներ, ուխտագնացություններ, այցելություններ տարբեր սոցիալական հաստատություններ:

Մինչ հանդիպումը միության նախաձեռնությամբ Մայր Աթոռի Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում կազմակերպվել էր միության տասնինը նոր անդամների մկրտությունը:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուրախություն հայտնելով այցի առիթով, Հայրապետական իր գնահատանքը, օրհնությունն ու հայրական սերը բերեց երիտասարդներին:

«Շնորհակալ եմ այս գեղեցիկ պահի համար, որ պարգևեցիք ինձ: Ես վերապրեցի այն գեղեցիկ տարիները, երբ Արարատյան թեմում շրջապատված էի երիտասարդներով, ովքեր իմ կյանքին, իմ հոգևոր ծառայությանն ու առաքելությանը նոր իմաստ հաղորդեցին»,- նշեց Նորին Սրբությունը` վերհիշելով միության հիմնադրման մանրամասները և երիտասարդական կառույցի հետագա գործունեությունը:

Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով նոր մկրտվածներին ու նրանց կնքահայրերին, մաղթեց, որ Աստծո շնորհներով զորանան իրենց հավատքի մեջ և կարողանան ապրել կյանքը Տիրոջ պատվիրանների համաձայն և իրենց հոգու լույսով լուսավորել հավատավոր մեր ժողովրդի զավակների ճանապարհը: Այս առիթով Վեհափառ Հայրապետը նրանց հանձնեց Նոր Կտակարան և հուշանվերներ, ապա պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու գործունեությանը կյանքի տարբեր ոլորտներում, ժամանակակից մարտահրավերներին, հասարակական կյանքում առկա տարբեր հոգևոր-բարոյական խնդիրներին:

Վերջում հոգևոր երգերի կատարումներով ելույթ ունեցավ միության «Արարատ» երգչախումբը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում