Ամերիկացի դերասանուհին, որը նկարահանվել է «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմում, սեպտեմբերի 26-ին դատական հայց է ներկայացրել YouTube սերվիսի դեմ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Դերասանուհի Սինդի Լի Գարսիայի անունից Դաշնային դատարան ներկայացված հայցում, բացի YouTube-ից, նշված են նաև սերվիսի սեփականատիրոջ՝ Google ընկերության, ինչպես նաև ֆիլմի պրոդյուսեր Նակուլ Բեսլի Նակուլի անունները:
Համաձայն հայցի՝ Google-ը, վիդեոն հրապարակելով առանց Նակուլի թույլտվության, խախտել է հեղինակային իրավունքները:
Դրա հետ կապված՝ դերասանուհին վիդեոհոսթինգից պահանջում է հեռացնել իր մասնակցությամբ ֆիլմի բոլոր մասերը:









































