Sunday, 05 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

Տրանսֆերային ամառ-2012. «Բարսելոնա» (տեսանյութ)

2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանը սպասվածի պես թեժ ստացվեց: Բազմաթիվ հաջողված ու տապալված բանակցություններ, կանխատեսելի ու անակնկալ տեղափոխություններ, ձեռնտու և արդյունավետ գործարքները, անսպառ միլիոններ… 1in.am Sport-ը շարունակում է իր «խոշորացույցի» տակ առնել եվրոպական առաջատար առաջնությունների գրանդների և տրանսֆերային շուկայում առավել արդյունավետ աշխատանք կատարած ակումբների ձեռքբերումներն ու կորուստները` 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացում:

Իսպանիա, «Բարսելոնա»

2011/12թթ. մրցաշրջանում Մադրիդի «Ռեալ»-ն ի վերջո կարողացավ շրջանցել «Բարսելոնա»-ին ու հռչակվել Իսպանիայի չեմպիոն: Թիմը չկարողացավ նվաճել նաև ՉԼ գավաթը՝ կիսաեզրափակիչում զիջելով «Չելսի»-ին: Չնայած թիմի համար երկու կարևորագույն մրցաշարերում անհաջող ելույթներին, «Բարսա»-ն հրաշալի կազմ ուներ, իսկ Լիոնել Մեսին ուղղակի տիեզերական ֆուտբոլ էր ցուցադրում:

Մրցաշրջանի ավարտից հետո ակումբում մարզչական փոփոխություն տեղի ունեցավ: Պեպ Գվարդիոլան լքեց «Բարսելոնա»-ն, իսկ նրա տեղը զբաղեցրեց Տիտո Վիլանովան: «Բարսա»-ն ակտիվ չէր 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ ընդհանուր առմամբ դրա կարիքը չկար: Պետք էր համալրել միայն պաշտպանության ձախ եզրն ու հենակետային կիսապաշտպանի դիրքը, քանի որ կատալոնական ակումբից հեռացել էր Սեյդու Կեյտան: Ակումբի ղեկավարությունը հաջողությամբ կատարեց անհրաժեշտ ձեռքբերումները, իսկ թիմը հիանալի է մեկնարկել ընթացիկ մրցաշրջանում:

Խորդի Ալբա

Միչ ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ժամանակ Խորդի Ալբան փայլում էր Ուկրաինայի ու Լեհաստանի խաղադաշտերում, «Բարսելոնա»-ն ու «Վալենսիա»-ն համաձայնության եկան պաշտպանի տրանսֆերի հարցում: Տեղափոխությանը դեմ չէր նաև ֆուտբոլիստը: Արագությամբ, ճկունությամբ, գրագետ դիրքային խաղով աչքի ընկնող պաշտպանը արդյունավետ է գործում նաև հարձակվելիս: Ինչպես և սպասվում էր, «Բարսա»-ի ակադեմիայի ներկայացուցիչն արագորեն հարմարվեց կատալոնական ակումբի խաղաոճին: «Վալենսիա»-ն պաշտպանի տրանսֆերի դիմաց ստացավ 14 մլն եվրո, իսկ Ալբան իր նոր ակումբի հետ 5 տարվա պայմանագիր ստորագրեց: «Բարսելոնա»-ում ես սովորել եմ ֆուտբոլի փիլիսոփայյությունը՝ խաղալ արագ և մտածել մինչև գնդակ ստանալը: Ուրախ եմ, որ վերադառնում եմ հարազատ ակումբ»,- հայտարարել է 23-ամյա պաշտպանը: Ալբան մեկնարկային խաղն անցկացրեց օգոստոսի 19-ին՝ «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ խաղում: Ալբան «Բարսելոնա»-ի կազմում մասնակցել է 3 հանդիպման:

Ալեքսանդր Սոնգ

Արսեն Վենգերի թիմի հենասյուներից մեկը՝ Ալեքսանդր Սոնգը, 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նույնպես վայր դրեց իր զինանոցն ու համալրեց Լոնդոնից Կատալոնիա տեղափոխված խաղացողների շարքը: Ամրակազմ, ուժային ֆուտբոլ ցուցադրող հենակետայինը, որը հաջողությամբ կարող է խաղալ նաև պաշտպանության կենտրոնում, փոխարինեց թիմից հեռացած Սեյդու Կեյտային: «Ես ցանկանում եմ հաղթել, իսկ «Բարսելոնա»-ն հաղթողների թիմ է: Ես իմ մարզական կարիերայում դեռ ոչ մի տիտղոս չեմ նվաճել, իսկ հիմա հիանալի հնարավորություն եմ ստացել լրացնել այդ բացը: Նոր ակումբում ամեն ինչ դուր է գալիս ինձ: Ցանկանում եմ դառնալ թիմի մասնիկն ու իմ ներդրումն ունենալ թիմի հաջողություններում»,- ասել է Սոնգը:

«Բարսելոնա»-ն Սոնգի տրանսֆերի դիմաց «Արսենալ»-ին 19 մլն եվրո վճարեց, իսկ կիսապաշտպանի հետ 5 տարվա պայմանագիր ստորագրեց: Սոնգը կատալոնական ակումբի կազմում 2 խաղ է անցկացրել:

Թիմից հեռացել են Սեյդու Կեյտան («Դալիան Աերբին», ազատ գործակալ), Իբրահիմ Աֆելայը («Շալկե», վարձավճար), Կեյրիսոն («Կորիտիբա», ազատ գործակալ), Էնրիկեն («Պալմերիաս», ազատ գործակալ):

Ծախս՝ 33 մլն եվրո, եկամուտ՝ 0.7 մլն եվրո:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում