Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մադրիդի «Ռեալ»-ի պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն Չեմպիոնների Լիգայում թիմի 10-րդ չեմպիոնությանն ականատես դառնալու մեծ ցանկություն ունի:
Ինքը` դի Ստեֆանոն «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստ եղած ժամանակ մի քանի անգամ Չեմպիոնների գավաթի խաղարկության հաղթող է դարձել: Խաղադաշտում նա բավականաչափ պահանջկոտ էր խաղընկերների նկատմամբ:
«Իսկապես, դա իմ յուրահատկություններից մեկն է: Ես միշտ ցանկանում էի, որ խաղընկերներս ավելի լավ խաղ ցուցադրեն և կատարելագործվեն: Ես հիանալի թիմում եմ հանդես եկել: Տիտղոսները նվաճում էինք բոլորս միասին` խաղացողներն ու երկրպագուները: Տեսնենք, կնվաճի՞ արդյոք «Ռեալ»-ը Չեմպիոնների Լիգայի հաղթողի տիտղոսը 10-րդ անգամ»,- ասել է դի Ստեֆանոն:










































