Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Մամուլում ես հաճախ հանդիպում եմ «բանակցություններ» արտահայտությունը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հետ: Սակայն արդեն վաղուց խոսք չի գնում բանակցությունների մասին: Ժամանակ առ ժամանակ համապատասխան մակարդակի հանդիպումներ են անցկացվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Սակայն համանախագահների այդ այցերը չեն կարող ազդեցություն ունենալ: Այցելելով Ադրբեջան՝ նրանք այստեղ ուսումնասիրում են մեր դիրքորոշումը, գնում են Հայաստան, ապա հանդիպումներ են անցկացնում միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի շրջանակներում և ասում են, թե քննարկումները շարունակվում են»:







































