Ծովի համաշխարհային օրը ՄԱԿ-ի համակարգի միջազգային տոներից մեկն է: Տոնը նշվում է 1978 թվականից,- գրում է calend.ru-ն:
Ծովի օրվա նպատակը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելն է այնպիսի երևույթների վրա, ինչպիսիք են ծովերին ու օվկիանոսներին հասցվող վնասները, դրանց աղտոտումը, ձկնատեսակների անհետացումն ու գլոբալ տաքացումը:
ՄԱԿ-ի տվյալներով, վերջին 100 տարիների ընթացքում մի քանի ձկնատեսակներ 90 տոկոսով վերացել են: Բացի այդ, ծովեր և օվկիանոսներ տարեկան շուրջ 21 մլն բարել նավթ է թափվում:
Ծովային միլիոնավոր թռչունների և 100 հազար ծովային կաթնասունների վերացման պատճառ են դառնում ծովեր թափվող սինթետիկ մնացորդները:








































