Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ, որն արտադրել է մեքենաշինական և քիմիական ինդուստրիայի ընկերությունը (MKEK): Խոսքը թուրքական արտադրության 105 միլիմետր տրամաչափի հաուբիցի մասին է, որին կարելի է տեղափոխել նաև ուղղաթիռով:
Հաուբիցի կրակոցի հեռահարությունը կազմում է 17 կիլոմետր: Նշվում է, որ թուրքական բանակն առաջին անգամ է գործածելու այդօրինակ հրետանային համակարգ:







































