Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև դեռ շարունակվում են վիզային ռեժիմի ու հետընդունման դյուրացման շուրջ բանակցությունները: Պլանավորված է, որ տվյալ բանակցությունների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերին Բաքվում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մահմեդգուլիևը: Վերջինիս խոսքերով՝ այդ հանդիպման ժամանակ քննարկվելու են թե՛ վիզային ռեժիմի, թե՛ հետընդունման դյուրացման հետ կապված հարցեր, քանի որ դրանք շաղկապված են միմյանց:
Մահմեդգուլիևն ընդգծել է, որ այդ հարցում ԵՄ-ի դիրքորոշումն այնպիսին է, որ այդ երկու հարցերի շուրջ համաձայնագրերն ուժի մեջ մտնեն միաժամանակ:











































