Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Էգեյան ծովում վերստին ճգնաժամային իրավիճակ է առաջացել: Հունական Ֆարմակոնիսի կղզու մերձակայքում միմյանց են բախվել Հունաստանի ու Թուրքիայի առափնյա պաշտպանության երկու մոտորանավակներ: Այս մասին երեկ հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ բախման հետևանքով վիրավորներ չեն գրանցվել: Բախումը տեղի է ունեցել ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարի շրջանակներում: Հունաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ թուրքական նավը մուտք է գործել Հունաստանի տարածքային ջրեր և Անկարայում Հունաստանի դեսպանատանը հանձնարարել է զբաղվել տվյալ խնդրով:











































