Իսլամը Գերմանիայի ու գերմանական հասարակության մի մասն է, հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը քաղաքացիներին ուղղված իր ելույթում: Նա հայրենակիցներին կոչ է արել հանդուրոժղականություն դրսևորել մուսուլմանների նկատամաբ, հաղորդում է Associated Press-ը:
Մերկելը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԳԴՀ-ում բնակվող մուսուլմանների մեծ մասն աշխատում է առավելագույնս հեռու մնալ այն բռնություններից, որոնք հարուցվել էին սկանդալային «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի հետևանքով:
«Մենք պետք է բացահայտ ասենք՝ այո’, դա մեր մասն է»,- ընդգծել է նա:
Գերմանիայի 81 միլիոն բնակչության շուրջ 4 միլիոնը մուսուլմաններ են՝ հիմնականում թուրքերը:











































