ՌԴ նախագահ Վ. Պուտինը, ինչպես նշված է Կրեմլի պաշտոնական կայքում, սեպտեմբերի 15-ին հրամանագիր է ստորագրել «Համերկրացիներ» պետական ծրագրի վերաբերյալ և դարձրել անժամկետ: Ըստ «Հայկական ժամանակ»-ի` ՀՀ կառավարությունը երեկ չի մեկնաբանել սա:
Այդ ծրագրով արդեն հազարավոր ՀՀ քաղաքացիներ հաստատվել են ՌԴ-ում: Պուտինի հրամանագրից հետո սա ավելի գրավիչ է դարձել և կարող է ՀՀ-ում արտագաղթին նոր լիցք հաղորդել, գրում է «ՀԺ»-ն:












































