Բրիտանացի երգչուհի Սառա Բրայթմանը հաղորդել է, որ հոկտեմբերի 10-ին մեկնելու է Մոսկվա, որտեղ պատրաստվում է շատ կարևոր հայտարարություն հնչեցնել: Չի բացառվում, որ նա պաշտոնապես հայտարարի, որ պատրաստվում է մեկնել Միջազգային տիեզերակայան` որպես տիեզերական զբոսաշրջիկ:
Հավելենք, որ «Space Adventures» ընկերությունը, ըստ «Роскосмосом» հետ կնքած համաձայնագրի, զբաղվում է տիեզերական զբոսաշրջիկների մատակարարմամբ, որոնց համար ՄՏԿ դեռևս միակ տիեզերական զբոսաշրջության կենտրոնն է:







































