Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը համեմատել է Անգլիայի Պրեմիեր լիգան ու Իսպանիայի առաջնությունը:
«Ասում եք՝ Լա լիգան տաղտկալի՞ է. չկա նման բան: Ես, ի զարմանս շատերի, գտնում եմ, որ Լա լիգան ավելի լավն է, քան Անգլիայի Պրեմիեր լիգան»,- Gazetta dello Sport-ը մեջբերում է Սեսկի խոսքերը:
«Այոˊ, «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն շատ ուժեղ են: Մնացած թիմերի համար պայքարը չափազանց բարդ է: Մյուս դեպքում Անգլիայի առաջնությունում կարող ես չեմպիոն հռչակվել՝ առաջնության ընթացքում պարտվելով 5-6 անգամ:
Իսպանիայի առաջնությունում կարող ես զրկվել չեմպիոնական տիտղոսից, եթե նույնիսկ մեկ ոչ-ոքի խաղաս: Ընդ որում՝ իսպանական թիմերը մարտավարական տեսանկյունից շատ ուժեղ են: Լա լիգայում բարդ է գոլ խփելն ու ճիշտ փոխանցում կատարելը»,- ասել է Ֆաբրեգասը:






































