Wednesday, 01 07 2026
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին

Կրակոցներ Արմավիրում. դատախազի տեղակալի որդին կրակոցներից հետո «Բրաբուսով» հեռացել է դեպքի վայրից

Այսօր` սեպտեմբերի 26-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Ոստիկանության Արմավիրի բաժին է մեղայականով ներկայացել 38-ամյա Սևակ Մինասյանը:

Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ նա կենցաղային հարցերի շուրջ Արմավիրում վիճաբանության մեջ է մտել սրճարան-բենզալցակայանի աշխատակիցների հետ, որի ժամանակ իր մոտ եղած հրազենով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակել օդ:

Արմավիրցիները ֆոտոլրագրողին պատմել են, որ Ս.Մինասյանի հայրը աշխատում է Արմավիրի մարզի դատախազի տեղակալ: Իսկ վիճաբանության պատճառը եղել է այն, որ դատախազի տղան հաճախակի պարտքով վառելիք, խմիչքներ և այլ իրեր է վերցրել:

Այսօր նա կրկին փորձել է պարտքով գնումներ կատարել, սակայն մարդիկ հրաժարվել են նրան սպասարկել` արդարացիորեն պահանջելով, թե «նախկին գումարները վճարի, որից հետո պատրաստ ենք սպասարկել քեզ»:

Դատախազի տեղակալի երիտասարդ տղան, ով աշխատում է «Եռասյուն» ՍՊԸ-ում որպես իրավաբան, նեղսրտել է` ասելով. «Դուք ով եք, որ իմ ասածով չշարժվեք», և իր մոտ եղած զենքով կրակոցներ է արձակել:

Կատարվածի մասին քաղաքացիներն ահազանգել են Ոստիկանության Արմավիրի բաժին, և կարճ ժամանակում դեպքի վայր ժամանած Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ճշտելով կրակողի ինքնությունը, բնակության վայրը, մեկնում են նրա հասցեով:

Այլ ելք չունենալով` դատախազի տեղակալի որդին ինքնակամ ներկայանում է Ոստիկանության Արմավիրի բաժին և ներկայացնում նաև իր մոտ եղած օդամղիչ (պլևմատիկ) ատրճանակը:

Գ. Շամշյանը հայտնել է, որ դատախազի որդին դեպքի վայր էր ժամանել «Բրաբուս» մակնիշի 90 ՕT 090 համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցել է «ԲՄՎ X6» մակնիշի 10 NT 100 համարանիշի ավտոմեքենան:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Արմավիրի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:

«Բրաբուսը» և «ԲՄՎ X6»-ը տեղափոխվել են Ոստիկանութայն Արմավիրի բաժնի հատուկ պահպանման տարածք, ատրճանակն առգրավված է, դատախազի տեղակալի որդին ձերբակալվել է և ձեռնաշղթայված վիճակում տեղափոխվել Ոստիկանության Արմավիրի բաժնի ձերբակալված անձանց պահման վայր:

Արմավիրցիները ֆոտոլրագրողին պատմել են, որ եթե դատախազի որդու պարտքերը հավաքվեն և գումարվեն իրար, ապա Երևան-Արմավիր ավտոճանապարհը եվրոպական չափանիշներին համապատասխան կասֆալտապատվի, և հույս են հայտնել, որ դատախազի որդին անպատիժ չի մնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում