Դամասկոսում սիրիական զինված ուժերի գլխավոր շտաբի շենքում երկու պայթյունի և հրդեհի արդյունքում զոհվել է գերատեսչության չորս աշխատակից, 14 մարդ վիրավորվել է: Այս մասին այսօր հաղորդել է երկրի ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր տնօրինությունը:
Զինվորական ղեկավարներից և հրամանատարական կազմի սպաներից, ովքեր այդ պահին եղել են հաստատության ներսում, ոչ ոք չի տուժել: Կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է, այսպես կոչված, «Սիրիական ազատ բանակը»:
Սեպտեմբերի 2-ին ևս սիրիական մայրաքաղաքի նույն թաղամասում կրկնակի ահաբեկչություն էր իրագործվել:











































