Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է դառնալ «Միլան»-ի գլխավոր մարզիչը. այս լուրը վերջին շրջանում շատ է շրջանառվում ու շատ մոտ է իրականություն դառնալուն:
Իտալական հայտնի La Repubblica լրատվամիջոցը հաղորդում է, որ «Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին լրջորեն է տրամադրված Գվարդիոլային «Միլան» բերելու հարցում: Իտալիայի նախկին վարչապետն ուզում է ակումբ բերել նաև Ռոբերտո Բաջոյին, որին կարող է հանձնվել «Միլան»-ի երիտասարդական թիմերի ղեկավարումը:
Նշենք, որ Գվարդիոլան վերջերս հայտարարել է, որ պատրաստվում է ուսումնասիրել իր՝ իտալական ակումբ տեղափոխվելու առաջարկը:







































