Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը հուսով է, որ նույն թիմի կազմում կտեսնի Նեյմարին ու Մեսսիին:
«Հուսով եմ՝ Նեյմարի տեղափոխությունը շուտով կիրականանա, ու բոլորս ուրախ կլինենք:
Շատ եմ ուզում տեսնել Նեյմարին ու Մեսսիին միասին խաղալիս: Դա հրաշալի կլինի մեր թիմի համար՝ հաշվի առնելով «Բարսելոնա»-ի խաղաոճը: Եթե Նեյմարը տեղափոխվի «Բարսելոնա», ապա ակումբն իր կազմում կունենա աշխարհի երկու լավագույն հարձակվողական ֆուտբոլիստներին»,- Goal.com-ը փոխանցում է Ալվեսի խոսքերը:







































