Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի շտապում. ակումբը դեռևս չի ցանկանում նոր պայմանագիր առաջարկել Ռիո Ֆերդինանդին:
Նշենք, որ այս մրցաշրջանը, ֆուտբոլիստի պայմանագրի համաձայն, վերջինն է Ֆերդինանդի համար «մանկունյանցիներ»-ի կազմում: Ինքը՝ պաշտպանը, ցանկանում է երկարաձգել պայմանագիրն ու հանդես գալ այն ակումբում, որի կազմում է վերջին տասը տարիների ընթացքում: Սակայն, ինչպես երևում է, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դեռ չի շտապում:
Ըստ երևույթին՝ «Յունայթեդ»-ը չի երկարաձգում ֆուտբոլիստի հետ գործող պայմանագրի ժամկետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆերդինանդը վերջին ժամանակներում շատ վնասվածքներ է ստանում: Ինչպես հաղորդվում է, անգլիական ակումբը որոշումը կայացնելու է Ամանորից հետո:







































