«Ասթոն Վիլա»-ի հետ հանդիպմանը պարտություն կրելուց հետո «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայցել է երկրպագուների ներողամտությունը` մրցաշարից դուրս մնալու պատճառով:
«Լավ խաղ չցուցադրեցինք: Մրցակիցն ավելի լավ խաղաց: Կարող եմ միայն ներողություն խնդրել մեր երկրպագուներից, քանի որ մրցաշարից դուրս մնալը մեր ծրագրերի մեջ չէր մտնում: Ցանկանում ենք հաղթել բոլոր այն մրցաշարերում, որտեղ մասնակցում ենք»,- Մանչինիին մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 5 տուրերից հետո «Սիթի»-ն զբաղեցնում է առաջնության մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:










































