Բրիտանական The Sun պարբերականը տեղեկացնում է, որ Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստվում է 56 մլն ֆունտ առաջարկել Մոդրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերի դիմաց:
Լոնդոնյան ակումբի՝ Կոլումբիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերի ձեռքբերման ցանկությունը կրկնապատկվել է Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ատլետիկո» – «Չելսի» հանդիպումից հետո, որի ժամանակ Ֆալկաոն հեթ-տրիկի հեղինակ դարձավ:
Ակումբներն այս տեղեկատվությունը դեռևս չեն հաստատել:
Falcao Amazing Hat-Trick Goals vs Chelsea | Uefa… by kofiswag







































