Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը հարձակում են սկսել երկրի արևելյան մի շարք բնակավայրերի ուղղությամբ. հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը:
Նրանք արդեն գրավել են Տրիպոլիից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մարսա-ալ-Բրեգա նավահանգիստը: Ականատեսները փաստում են, որ փողոցային մարտերի ժամանակ զոհվել է նվազագույնը 14 մարդ: Բրեգայում տեղակայված են նավթավերամշակման ու գազի խտացման գործարաններ, և նավահանգիստը շատ կարևոր է նավթի արտահանման համար:
Բացի այդ, օդային հարվածներ են հասցվում Աջդաբիա քաղաքին, որտեղ տեղակայված է ընդդիմադիրների կողմից գրավված սպառազինությունների խոշոր պահեստ ու ռազմաբազա:







































