Տեխասցի զինծառայողը, որը մեղադրվում է ծառայակցի մահվան մեջ, քննչական մարմիններին բացատրել է, որ փորձել է նրան ազատել զկռտոցից: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ամերիկյան Ֆորտ-Հուդ ռազմաբազայի 22-ամյա զինվորական Իսահակ Յանգը սպանվել է սեպտեմբերի 23-ին, երբ ընկերոջ՝ Պատրիկ Մայերսի հետ ֆուտբոլ էր նայում և ալկոհոլ խմում:
Մայերսը հայտարարել է, որ Յանգին կրակել է պատահաբար: Համաձայն նրա ցուցմունքների՝ նա Յանգի կողմն է ուղղել ատրճանակը՝ նրան վախեցնելու և այդ կերպ զկռտոցից ազատելու համար:
Մայերսը ենթարկվել է տնային կալանքի՝ չկանխամտածված սպանության մեղադրանքով:












































