Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մասնակցում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին, հաղորդում է vesti.az-ը:
Անկարայից մեկնելուց առաջ նա հայտարարել է, որ Թուրքիան մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հասել է բարձրագույն չափանիշների, իսկ խորհրդի նիստի ժամանակ նա առաջնորդվելու է մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված դիվանագիտությամբ:
Նա նաև հայտարարել է, որ Իսրայելը պետք է տեղադրել մարդու իրավունքները խախտող երկրների ցանկի առաջին տեղում:







































