Վրացական «Վերվիա» թերթը գրում է, որ երկրում ակտիվացել են մարիխուանայի օրինականացման մասին խոսակցությունները, որի նախաձեռնողները բարձրաստիճան նախկին և ներկա պաշտոնյաներ են, ինչպես օրինակ` էկոնոմիկայի նախկին նախարար Գեորգի Արվելաձեն:
Մասնագետները նշում են, որ օրինականացումը դրական ազդեցություն կունենա երիտասարդության վրա, որ առանց այդ էլ մեծ քանակությամբ այս թմրանյութից է օգտագործում:
Օրինականացման դեպքում ավելի հեշտ կլինի վերահսկել իրավիճակը:
Վրացական հասարակության մեկ այլ հատվածի կարծիքով, օրինական ակումբների բացումը կտրուկ կավելացնի թմրավաճառների թիվը:











































