Սերբիան ոչ մի պայմանով չի ընդունի Կոսովոյի և Մեթոհիայի անկախությունը, ինչպես նաև մտադիր չէ մասնակցել դրանց ինքնիշխանություն դառնալու հարցով բանակցություններին: Այս մասին այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Նա նշել է, որ Սերբիան «ինքնիշխան և անկախ պետություն է, ՄԱԿ-ի անդամ»: «Երկրի սահմանները նշված են ընդունված միջազգային փաստաթղթերում»,- ավելացրել է նախագահը: Նրա խոսքով` պետությունից այդ երկու տարածքների առանձնացումը միջազգային նորմերի խախտում է:








































