«Մեր քարոզչական պատերազմը ընդդեմ Ադրբեջանի խեղված է` ի վնաս մեզ:
Մենք հաճախ օգտագործում ենք այնպիսի բառեր և արտահայտություններ, որոնցով մեծ սխալ ենք թույլ տալիս»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ԵՊՀ դասախոս Ալեքսանդր Մանասյանը` խոսելով Ադրբեջանի դեմ մեր վարած քաղաքականության մասին:
Ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի` մեր քարոզչամեքենան լավ է աշխատում միայն ինտերնետում, սակայն մենք ավելի շատ պաշտպանվում ենք, քան հարձակվում,այնինչ պետք է լինի հակառակը:
Նա կարևորում է այս հարցում հատուկ համակարգի գոյությունը: