Youtube-ի օգտատերերից մեկը մի քանի օր առաջ կայքում տեղադրել է տեսանյութ, որտեղ փորձում է պարզել, թե ինչպես է նոր iPhone 5-ը հանդես գալիս բասկետբոլի գնդակի դերում: Տեսանյութի սկզբում բասկետբոլիստը ներկայացնում է iPhone 5-ի առանձնահատկությունները, այնուհետև փորձարկում այն որպես բասկետբոլի գնդակ:
Հարվածելով գետնին ու վերջնականապես կոտրելով հեռախոսը` բասկետբոլիստը վերջապես համոզվում է, որ չնայած iPhone 5-ը լավ սմարթֆոն է, բայց բասկետբոլի այնքան էլ լավ գնդակ չէ:










































