Մարդկային ուղեղը հիանալի օբյեկտ է մանիպուլյացիայի համար: Ինչպես ցույց է տվել Թոմաս Ագրենը` հիշողությունից կարելի է ջնջել հուզական հիշողությունների տեղեկությունները:
Երկարատև հիշողության մեջ տարբեր իրադարձություններ ձայանգրվում են սպիտակուցների սինթեզի և ամրացման շնորհիվ:
Այսպես, երբ մարդիկ ինչ-որ բան են հիշում, հիշողությունը որոշ ժամանակով կորցնում է կայունությունը, հետո վերականգնվում է այն: Ստացվում է, որ մենք ամեն անգամ հիշում ենք ոչ թե վերջնական իրադարձությունները, այլ այն ամենը, ինչ մենք այդ առթիվ մտածել ենք վերջին անգամ: Իսկ ահա դադարեցնելով վերամրապնդումը (реконсолидацию), մենք կարող ենք փոխել հիշողության պարունակությունը:











































