Անկարայում Վրաստանի փոխհյուպատոսը և Բարսելոնայում Վրաստանի հյուպատոսը լքել են իրենց պաշտոնները` ի նշան բողոքի Գլդանի բանտում բանտարկյալների նկատմամբ իրագործած խոշտանգումների:
«Որպես քաղաքացի և դիվանագետ՝ ես մի քանի տարի շարունակ ակտիվորեն կատարել եմ իմ պարտականությունները և պաշտպանել եմ Վրաստանի քաղաքացիների իրավունքները, այդ թվում նաև` Թուրքիայում վրացի բանտարկյալների իրավունքները: Ինձ համար անընդունելի է դաժան վերաբերմունքը բանտարկյալների նկատմամբ: Ես բողոքարկում եմ ընդդեմ նման վերաբերմունքի, ընդդեմ այն բանի, որ բոլոր մեղավորները չեն ենթարկվել պատասխանատվության և հեռանում եմ իմ զբաղեցրած պաշտոնից»,-հայտարարել է Անկարայում Վրաստանի փոխհյուպատոս Գելա Ջափարիձեն:
ԶԼՄ-ները հայտնել են, որ ի նշան բողոքի պաշտոնից հեռացել է նաև Բարսելոնայում Վրաստանի հյուպատոս Պաատա Պապուաշվիլին:









































