Աֆղանական Գիլմենդ շրջանում ինքնակամ ոստիկանական բաժանմունք է ներկայացել 12- ամյա մի տղա և ասել, որ «Թալիբան» շարժման գրոհայինները իրեն նախապատրաստել են՝ իրականացնելու ահաբեկչություն ինքնապայթեցման միջոցով:
Երեխայի խոսքերով` մոջահեդները իրեն տարել են լեռներ երեք ամիս առաջ, երբ ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների հետևանքով զոհվեցին նրա ծնողները:
Գրոհայինները սպառնացել են սպանել տղային, եթե նա հրաժարվի դառնալ մահապարտ և խոստացել են, որ աշխատանքը կատարելու դեպքում նա կընկնի դրախտ:
Նշենք, որ մինչև հիմա «Թալիբան» շարժումը ժխտում էր, որ օգտագործում է անչափահասներին` որպես մահապարտ:









































