Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կենտրոնական պաշտպան Նեմանյա Վիդիչը աջ ոտքի մենիսկի վիրահատության է ենթարկվել: Ըստ տեղեկությունների՝ վիրահատությունը լավ է անցել:
Ֆուտբոլիստը, որ վերջերս բողոքում էր ոտքի ցավերից, բաց կթողնի մոտ երկու ամիս:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի կեսից ավելին Վիդիչը կրկին չկարողացավ հանդես գալ, այս անգամ՝ ջլերի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մրցաշրջանում Վիդիչը «մանկունյանցիներ»-ի կազմում հասցրել է արդեն 5 հանդիպում անցկացնել:










































