Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Եվրամիության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշն ընդունել է Թուրքիայում Բելգիայի դեսպան Պոլ դե Վիտեին: Հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում Բաղըշը հայտարարել է, որ վաղը մեկնելու է Բելգիա:
Զրույցի ժամանակ Բաղըշն անդրադարձել է նաև Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարին. «Ահաբեկչության դեմ պայքարը ոչ միայն Թուրքիայի, այլև բոլոր երկրների գործն է:
Եվրոպական երկրները նույնպես պետք է ակտիվորեն պայքարեն ահաբեկչության դեմ: PKK ահաբեկչական կազմակերպությունը շարունակում է սպանել թուրք քաղաքացիներին և շարունակում է եվրոպական հասարակությանը թունավորել թմրանյութերով: Եվրոպական երկրները լուրջ քայլեր են կատարում այդ ուղղությամբ: Մենք պետք է համագործակցենք»:











































