Տաջիկստանը կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների «Անխախտելի եղբայրություն-2012» համատեղ խաղաղ զորավարժություններին: Զորավարժությունների նպատակներից է զանգվածային անկարգություններին հակազդելու փորձի փոխանակումը:
Տաջիկստանի ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ խմբերը ղեկավարում է Թոիր Խայրուլլոևը: Զորավարժությունները տեղի կունենան հոկտեմբերի 8-17-ը` Ղազախստանի ««Շոշկալա», «Իլիյսկի», «Բերեգ» հրաձգարաններում:
«Անդամ երկրների ԶՈւ ռազմական ստորաբաժանումները մշակում են հարցեր՝ կապված կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին բաժանելու, հումանիտար բեռների տեղափոխման և ավտոշարասյուների վրա ահաբեկչական հարձակումների կանխարգելման հետ: Այս մասին հաղորդում է «Ավեստան»:
Տեղի կունենա նաև փորձի փոխանակում՝ կապված կոնֆլիկտային գոտի անօրինական ռազմական տեխնիկայի, պայթուցիկ նյութերի տեղափոխման, զանգվածային անկարգությունների կանխարգելման հետ:
Զորավարժությունները կանցկացվեն երկու փուլով:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ՊՆ ցամաքային զորքերի փոխգնդապետ Նիկոլայ Դոնյուշկինը, ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն -2012» զորավարժություններին կմասնակցեն ՌԴ-ի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ղրղըզստանի ԶՈւ ավելի քան 1000 զինծառայողներ:








































