Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական «Մարդու իրավունքների ու ազատության» հիմնադրամը հումանիտար օգնության պատրվակով զենք է մատակարարում սիրիական ընդդիմությանը:
Այդ կապակցությամբ «Իսլամական եղբայրության հիմնադրամը» հաշվետվություն է կազմել, որում ասվում է, որ Սիրիայում ճգնաժամի սկսվելուց հետո կազմակերպության նախագահ Բյուլենթ Յըլդըրըմն իր լիազորությունները հանձնել է իր տեղակալ Օսման Աթալային՝ հանձնարարելով օգնել սիրիական ընդդիմությանը:
Նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի անձնական նախաձեռնությամբ, կազմակերպությունը հումանիտար բեռան պատրվակով զենք է մատակարարում սիրիական ընդդիմությանը: Դա իր հերթին հանգեցրել է Բյուլենթ Յըլդըրըմի ու Օսման Աթալայի միջև լարվածության առաջացման:









































