«Պարի Սեն-Ժերմեն»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոստովանել է, որ ներկայուս չի մտածում Իտալիա վերադառնալու մասին:
«Մի օր ես կցանկանայի վերադառնալ Իտալիա, բայց ոչ հիմա: «Ռոման» մարզելը լավ գաղափար է, սակայն այժմ ես գլխավորում եմ ՊՍԺ-ն և հավատում եմ մեր հաջողությանը»,- Անչելոտիին մեջբերում է իտալական մամուլը:
Հիշեցնենք, որ վերջին իտալական ակումբը, որը մարզել է Անչելոտին, եղել է «Միլանը»: Մասնագետը «ռոսոներիներ»-ին գլխավորել է 2001- 2009 թվականներին:







































