Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտյան Թուրքիայում բարձրացել է «Քրդական համայնքների միության» (KCK) գործի շրջանակներում ձերբակալությունների հերթական ալիքը: Հիշեցնենք, որ KCK-ն համարվում է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքացիական թևը:
Թուրքական ոստիկանությունը միաժամանակյա գործողություններ է իրականացրել միանգամից 6 նահանգներում՝ Մերսին, Ադանա, Դիարբեքիր, Բաթման, Թունջելի և Մարդին: Այդ գործողությունների հետևանքով ձերբակալվել է 35 մարդ: Բացի այդ, ոստիկանությունն առգրավել է մեծ քանակությամբ փաստաթղթեր, համակարգիչներ և այլ նյութեր, որոնք տարվել են անվտանգության ծառայություն:







































