Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի մշակույթի նախարար Մոհամմադ Հուսեյնին հաստատել է, որ Թեհրանը մտադիր է բոյկոտել ամերիկյան հեղինակավոր «Օսկար 2013» կիոնփառատոնը՝ որպես բողոք ԱՄՆ-ում «Մուսուլմանների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի նկարահանման դեմ:
Նախարարի խոսքերով՝ «Օսկար» կինոփառատոնին մասնակցելու համար նախապես առանձացվել էր Ye Habbeh Ghand (Շաքարի կտոր) ֆիլմը, ինչը, սակայն, տեղի չի ունենա: Նախարարը նաև քննադատել է սադրիչ ֆիլմի ստեղծման նկատմամբ ամերիկյան վարչակազմի պաշտոնական արձագանքի բացակայությունը:
Բացի այդ, իրանցի նախարարը այլ երկրների ևս կոչ է արել բոյկոտել ամերիկյան կինոփառատոնը, որպեսզի այդ կերպ բողոք հայտնվի հակաիսլամական ֆիլմի նկարահանման դեմ:









































