Thursday, 25 06 2026
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար

«ՀայՖեստը» 10 տարեկան է. փառատոնի մեկնարկին հաշված օրեր են մնացել

Հոկտեմբերի 2-9-ը Երևանում կմեկնարկի «ՀայՖեստ» թատերական 10-րդ փառատոնը: Այս տարի փառատոնը կդառնա 10 տարեկան, սակայն դա փառատոնի վրա ոչնչով չի անդրադառնա:

«Մենք մեծ ենք, սակայն դա չենք զգում: Պետությունն էլ չի զգում, որ մենք մեծ ենք: Ուրախալի է: Չենք կարծում, թե հատուկ պետք է նշենք այս հոբելյանը: Ինձ համար նույնն է, ինչ, օրինակ, 6-րդ կամ 9-րդ փառատոնը»,- կատակով ասաց «ՀայՖեստի» նախագահ Արթուր Ղուկասյանը:

Փառատոնի բացումը տեղի կունենա Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` ճապոնական աշխարհահռչակ հարվածային գործիքների «Դադադադան Տենկո» խմբի բեմադրությամբ:

Ինչպես տեղեկացրեց փառատոնի նախագահը, այս տարի ևս նախատեսվում է կազմակերպել մշակութային պլատֆորմ Վրաստանի հետ: Սպասվում են հանդիպումներ, հյուրեր, հրավիրյալ խմբերի գեղարվեստական ղեկավարների հետ կկազմակերպվեն վարպետության դասընթացներ, Ազնավուրի հրապարակում և Հյուսիսային պողոտայում կլինեն բացօթյա ներկայացումներ` Պորտուգալիայից և Ֆրանսիայից ժամանած խմբերի մասնակցությամբ:

Այս տարի փառատոնը սոցիալապես անապահով երեխաների համար կկազմակերպի արտ-թերապիայի դասընթացներ` Հոլանդիայից և Ֆրանսիայից ժամանած մասնագետների հետ:

«ՀայՖեստին» կմասնակցեն 25 թատերական ու պարային խմբեր` 18 երկրներից, այդ թվում` Ճապոնիայից, Եվրոպայից, Իրանից, Վրաստանից, Իսրայելից, Ղազախստանից, ԱՄՆ-ից, Սինգապուրից:

Ինչ վերաբերում է հայաստանյան թատրոններին, ապա, ըստ Ղուկասյանի, հիմնականում կմասնակցեն նախորդ տարիներին փառատոնում ներկայացված թատրոնները՝ «Միհրը», Պատանի հանդիսատեսի թատրոնները:

Ընդհանուր առմամբ` Երևան կժամանի շուրջ 200 հյուր:

Never Miss կարգախոսը կրող այս տարվա փառատոնի կազմակերպմանն աջակցում է մշակույթի նախարարությունը:

«Մշակույթի նախարարությունը հատկացրել է 33 մլն դրամ, 1 մլն դրամ հատկացրել են նախագահականից: Երևանի քաղաքապետարանը ևս խոստացել է գումար տրամադրել»,- հայտնեց Արթուր Ղուկասյանը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում