«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը բավարարված է ակումբի գործերի ընթացքով: Նա նշում է, որ «կապտանռնագույններ»-ը խնդիրներ չունեն:
«Ներկայումս «Բարսելոնա»-ն առողջ է` բոլոր առումներով: Մենք ճիշտ ուղու վրա ենք և շատ գոհ ենք մեր գործերի ընթացքից: Կարող եմ ասել, որ «բարսելոնիզմ»-ը երջանիկ է: Մարզական տեսակետից ասելիք չունեմ, ամեն ինչ պարզ է: Իսկ տնտեսագիտական հարցերի շուրջ կարող եմ ասել, որ մենք փոխել ենք իրավիճակը»,- հայտարարել է Ռոսելը:
Հիշեցնենք` երբ Ռոսելը գլխավորեց կատալոնական ակումբը նա հայտարարեց, որ նախորդ նախագահ Ժոան Լապորտան փլուզել է «Բարսելոնա»-ն` ֆինանսական առումով: «Բարսա»-ն կանգնած էր ֆինանսական ճգնաժամի առջև:








































