Ճապոնական Toyota Motor Corporation ընկերությունը հայտարարել է չինական շուկայի համար ավտոմեքենաների արտադրության կրճատման մասին: Ըստ ընկերության մամլո ծառայության տեղեկությունների` Չինաստանում հակաճապոնական զանգվածային ցույցից հետո Ճապոնիայում արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազել է:
Արտադրության կրճատման տակ են հայտնվել հատկապես լյուքսային «Լեքսուս» ավտոմեքենաները, որոնք արտադրվում են ճապոնական Այիթի և Ֆուկուոկա նահանգներում: Բացի այդ՝ ընկերության ղեկավարությունը որոշել է կրճատել Չինաստանի տարածքում գտնվող գործարանների արտադրանքը:











































