Ինչպես գրում է բրիտանական The Guardian օրաթերթը, Քադաֆիի որդին՝ Սայֆ Ալ-Իսլամը, նույնպես արտագրել է իր դոկտորական ատենախոսությունը, այնպես, ինչպես դա արել էր Գերմանիայի պաշտպանության արդեն նախկին նախարար ցու Գութենբերգը:
Այս մասին տեղեկությունները հայտնվել են համացանցում: Բրիտանական կայքերից մեկում էլ տեղադրվել է Սայֆ Ալ-Իսլամի ատենախոսությունը: Նույն կայքում նաև նշվում է 17 դեպք, երբ Սայֆ Ալ-Իսլամը հղում չի արել այն նյութերին, որոնք օգտագործել է: Մասնավորապես այն մասը, որը վերաբերում է առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ամբողջությամբ արտագրված է այդ կազմակերպության կայքից:
Լոնդոնյան այդ հեղինակավոր դպրոցում թերթին հայտնել են, որ գիտեն այդ մասին, և հիմա քննություն է անցկացվում: Սակայն դպրոցը կարող է հայտնվել շատ ծանր դրության մեջ, քանի որ Քադաֆիների ընտանիքը մեծ հանգանակություններ է անում նրանց:









































