Իսպանական «Աթլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն չի կարողանա օգնել իր թիմին Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Աթլետիկո Մադրիդ» – «Բետիս» խաղում:
Ըստ France Football-ի՝ կոլումբիացին «Վալյադոլիդ»-ի հետ խաղում ազդրի մկանների վնասվածք է ստացել:
Դեռևս հայտնի չէ՝ Ֆալկաոն երբ կվերադառնա: Նշենք, որ ֆուտբոլիստը չորս խաղում արդեն իսկ հինգ գոլի հեղինակ է դարձել:









































