ԱՄՆ-ում Արկտիկային շուրջօրյա հետևելու համար սենսորային համակարգ է ստեղծվում: Դրա համար, ինչպես տեղեկացնում է CNews – Наука и разработки-ին, կօգտագործվեն լողացող սառցեբեկորներ, որոնց վերևում կտեղեդրվեն մագնիսային, իսկ ներքևում ակուստիկ սենսորներ: Սառցեբեկորները օրեկան անցնում են վեց կիլոմետր ճանապարհ, որը նրանց հարմար պահակային միջոց է դարձնում:
Այս ծրագիրը կարող է զգալիորեն բարդացնել ռուսական ատոմային սուզանավերի ծառայությունը: Տեղեկությունների համաձայն, այդ համակարգի վրա Science Applications International-ը աշխատել է 1990 թվականից:
Արկտիկական սառույցները հիմա շատ արագ են հալչում, իսկ դա նշանակում է, որ բևեռների մոտակայքում սպասվում է մեծ զինվորական և առևտրային ակտիվություն: Բացի դրանից, դա ռազմավարական նշանակության զենքեր կրող սուզանավերի համար իդեալական վայր է, քանի որ նրանց համար ավելի հեշտ է թաքնվել սառույցի հաստ շերտի տակ սառցեբեկորների բախման աղմուկի ներքո:
Ատոմային սուզանավերը համարվում են միակ ռազմավարական նշանակություն ունեցող զինատեսակը, որոնք կարողանում են լավ թաքնվել և ունեն ուժեղ զինանոց:
Եթե ամերիկացիներին հաջողվի շարժական սենսորային համակարգ ստեղծել, ապա սուզանավեր համար այդ տարածքը կփակվի:







































