IRIB News-իփոխանցմամբ՝այսօր Իրանում պաշտոնապես բացվել է արժույթի բորսան, որի նպատակը արտարժույթի պաշտոնական ու ազատ շուկաների միջև հավասարակշռության ձևավորումն է: Արժույթով կատարված գործարքների բազային գինն ավելի պակաս է լինելու, քան՝ ազատ շուկայում:
Իրանի Կենտրոնական բանկը հաստատել է արժույթի շուկայի աշխատանքների սկսման ընդհանուր սկզբունքները: Տվյալ հարցի տարբեր ասպեկտների հետազոտման նպատակով Կենտրոնական բանկում ձևավորվել է հատուկ աշխատանքային խումբ: