Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում ԱՄՆ դեսպանատան դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա ամերիկյան արտադրության «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ: Ակցիայի կազմակերպիչները խոստանում են, որ այն կկրի խաղաղ բնույթ:
Նրանք նշել են, որ ակցիա անցկացնելու համար դիմել են Բիշքեկի քաղաքապետարան և ՆԳՆ: Կազմակերպիչներից մեկն ասել է, որ իրենք ցուցարարներին դեմքով գիտեն և իրենց ցույցին մասնակցող ցանկացած «կողմնակի անձ» կհանձնվի իրավապահներին:
Կազմակերպիչների գնահատականներով՝ ցույցին կմասնակցի մինչև 1000 մարդ:












































